Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործի վերամակագրում դեռևս տեղի չի ունեցել։ Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միայն երկու դատավոր կա, ում կարող է մակագրվել գործը։ Նրանցից մեկը դատավոր Սերժ Ռուշանյանն է, մյուսը՝ Արման Բաբախանյանը։
Խնդիրն այն է, որ այժմ քրեակահ գործեր քննող դատավորների հիմնական մասն արձակուրդում է գտնվում, ընտրությունն այս երկու դատավորի միջև է։
Ի դեպ, հետաքրքիր է, որ դատական իշխանության պաշտոնական էջում, որտեղ ներառված են դատավորների արձակուրդների ժամանակացույցը, բացակայում են Արմավիրի դատավորների արձակուրդի մասին տվյալները, չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից ետ կանչել՝ մակագրելու գործը։
Աղբյուր՝ 24News.am
