Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել

Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել

Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը Վայոց ձորի մարզում ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը
Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

ՆԳ նախարարը, ընդգծելով Վայոց ձորի մարզի առանձնահատկություններն ու հանցավորության ցածր մակարդակը, հանձնարարել է առավել ակտիվացնել բացահայտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները։
Նախարար Սարգսյանը ոչ բավարար է գնահատել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ հանձնարարելով ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու ստորաբաժանումների միջև համագործակցությունը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի անհապաղ և պատշաճ արձագանք, գնահատել ռիսկերը և հետևողական վերահսկողություն իրականացնել կրկնահանցագործությունների կանխարգելման և բացառման ուղղությամբ։

Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել․ իրականացնել պատճառների վերլուծություն, ակտիվացնել երթևեկության վերահսկողությունը՝ հատկապես վթարավտանգ ճանապարհահատվածներում։

Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարներին Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվ ներգրավվել իրավախախտումների կանխարգելման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներում։

Աղբյուր՝ 24News.am