Վաղը «Ուժեղ Հայաստանը» Էջմիածնի դատարանում կլինի՝ այդպես պաշտպանելով Եկեղեցուն. Կարապետյան

Վաղը «Ուժեղ Հայաստանը» Էջմիածնի դատարանում կլինի՝ այդպես պաշտպանելով Եկեղեցուն. Կարապետյան

Վաղը «Ուժեղ Հայաստանը» Էջմիածնի դատարանում կլինի՝ այդպես պաշտպանելով Եկեղեցուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը ներկա կլինի Էջմիածնի դատարանում, դրանով ցույց ենք տալու մեր պաշտպանությունը եկեղեցուն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Աղբյուր՝ 24News.am