Տվյալների խոշոր արտահոսք Ֆրանսիայում. հաքերները ձեռք են բերել 22 մլն մարդու անուններն ու հասցեները

Տվյալների խոշոր արտահոսք Ֆրանսիայում. հաքերները ձեռք են բերել 22 մլն մարդու անուններն ու հասցեները

Կիբեռանվտանգություն20:26 | նոյեմբերի 15, 2026Տվյալների խոշոր արտահոսք Ֆրանսիայում. հաքերները ձեռք են բերել 22 մլն մարդու անուններն ու հասցեները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Տվյալների խոշոր արտահոսք Ֆրանսիայում. հաքերները ձեռք են բերել 22 մլն մարդու անուններն ու հասցեները<!—>

]—>

Ֆրանսիական La Poste փոստային խմբի դուստր ընկերության՝ Maileva-ի դեմ կիբեռհարձակումը հանգեցրել է 22 մլն մարդու անձնական տվյալների գողության։ Սեպտեմբերի կեսերին տեղի ունեցած միջադեպի մասին ընկերությունը պաշտոնապես հայտնել է նոյեմբերի 14-ին, տեղեկացնում է AFP-ն։

Հարձակման հետևանքով բացահայտվել են այն մարդկանց անունները, ազգանուններն ու փոստային հասցեները, որոնց Maileva-ի հաճախորդները նամակագրություն էին ուղարկում։ Ընդ որում, ըստ ընկերության հայտարարության, բանկային տվյալները չեն տուժել։

Maileva-ն մտնում է La Poste խմբի թվային ստորաբաժանման՝ Docaposte-ի կազմի մեջ։ Հարթակն օգնում է ընկերություններին ուղարկել փաստաթղթեր, մասնավորապես, աշխատավարձի հաշվարկային թերթիկներ, հաշիվներ, պատվիրված նամակներ և բաժնետերերի ժողովների մասին ծանուցումներ։ Ծառայության տվյալներով, 2024 թվականին իրենց միջոցով ուղարկվել է 180 մլն փաստաթուղթ, իսկ օգտատերերի թիվը գերազանցել է 70 հազարը։

Le Figaro-ն նշում է, որ արտահոսքը վերաբերել է Maileva-ի հաճախորդ ընկերությունների նամակագրությունը ստացողներին, այլ ոչ միայն հարթակի օգտատերերին։ Հնարավոր տուժած կազմակերպությունների թվում են սոցիալական բնակարանների վարձատուները, բժշկական լաբորատորիաներն ու առողջապահական հաստատությունները։

Ընկերությունը տեղեկացրել է անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու՝ Ֆրանսիայի Ինֆորմատիկայի և ազատությունների ազգային հանձնաժողովին (CNIL) և բողոք ներկայացրել։ La Poste-ի տվյալներով, կիբեռհարձակման փաստով դատական քննություն է ընթանում։ Միջադեպից տուժած բոլոր ընկերությունները ծանուցվել են։

Այս մասշտաբի արտահոսքը խարդախության և ֆիշինգային հարձակումների վտանգ է ստեղծում. չարագործները կարող են իրական անուններն ու հասցեներն օգտագործել համոզիչ կեղծ նամակներ պատրաստելու և խաբեության այլ փորձերի համար։

Ֆրանսիական լրատվամիջոցների գնահատմամբ, միջադեպը երկրի պատմության մեջ անձնական տվյալների խոշորագույն արտահոսքերից է։ Համեմատության համար՝ 2024 թվականի սկզբին France Travail զբաղվածության ծառայության դեմ լայնածավալ կիբեռհարձակումը տասնյակ միլիոնավոր օգտատերերի տվյալների բացահայտման վտանգ էր ստեղծել։

Հասանելի է

русский

Թեմա

ԿիբեռանվտանգությունՏվյալների արտահոսք

Տեղադրություն

Ֆրանսիա

Աղբյուրը՝ NEWS.am