Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել․ կա 5 տուժած

Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում քիմիական ռեակցիայի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել․ 5 մարդ տուժել է։
Anadolu-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հալիլիյե շրջանում գտնվող խանութի պահեստային տարածքում՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Խողովակների մաքրման միջոցը լցրել են ջրահեռացման համակարգ, ինչից հետո քիմիական ռեակցիա է տեղի ունեցել, և պայթյուն է արձանագրվել։
Հինգ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) մասնագետները տարածքում հայտնաբերել են թունավոր գազի բարձր խտություն։ Տարածքը օդափոխվել է։
Աղբյուր՝ 24News.am
