ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ

Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան։
«Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ վերամիավորելու պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքները և աջակցելու բանակցություններին ու վստահության ամրապնդման այն միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության հասնելու համար», – ասել է Նեգրեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
Աղբյուր՝ 24News.am
