Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Գազիանթեփ նահանգում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Նուրդաղի շրջանում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.44 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Աղբյուր՝ 24News.am
