Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև վերջերս կնքված համատեղ պաշտպանության համաձայնագրին՝ նշելով, որ Կահիրեի անդամակցությունը հնարավոր է, իսկ համաձայնագիրը բաց է նաև այլ երկրների միանալու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն այդ մասին ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։Էրդողանը նշել է, որ Մեքքայի համաձայնագիրը նախատեսում է, որ մասնակիցները միասնական քայլեր կձեռնարկեն, եթե նրանցից որևէ մեկը ենթարկվի արտաքին հարձակման։

«Այս համաձայնագիրը կարևոր ուղերձ է հղել աշխարհին»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Եգիպտոսի մասնակցությունը համաձայնագրի հետագա ընդլայնման հնարավոր տարբերակներից մեկն է։Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 7-ին, Մեքքա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի կողմից։

Փաստաթղթի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Հավաքական զսպման այս դրույթը որոշ վերլուծաբաններ համեմատել են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի հետ։

Աղբյուր՝ 24News.am