Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը

Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը

Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը, այս մասին Anodolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք կոչ ենք արել կողմերին ստեղծել հրադադարի հայտարարման մեխանիզմ: Մենք ստացել ենք ուկրաինացիներից այս հարցի վերաբերյալ հարցումներ: Մենք արդեն կողմերին ներկայացրել ենք մորատորիումի առաջարկ և սպասում ենք այս հարցի վերաբերյալ պատասխանի», – ասել է նա։

Թուրք նախարարը ընդգծել է. «Երբ ոչ ոք զիջումների չի գնում, պատերազմը շարունակվում է՝ սրվելով մինչև զիջումների տեղ ստեղծելը»:

Աղբյուր՝ 24News.am