Թուրքիան իրեն Կովկասի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի ապահովման կենտրոնական օղակ է անվանել

Դիվանագիտություն23:57 | նոյեմբերի 16, 2026Թուրքիան իրեն Կովկասի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի ապահովման կենտրոնական օղակ է անվանել
Կիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ երկիրն առանձնանում է որպես տրանսպորտային հասանելիության տեսանկյունից Եվրոպան, Սև ծովը, Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հանգույց։
«Թուրքիայի կենտրոնական դերը, անշուշտ, գնահատում են բոլորը։ Մենք պետք է ստանձնենք այդ դերին համարժեք պատասխանատվություն՝ թե՛ լուծումներ առաջարկելով, թե՛ օրինակ ծառայելով»,- հավելել է նա Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ Եվրոպական միության արտաքին գործերի խորհրդի շրջանակում կայացած միջտարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերով նախարարական երկրորդ հանդիպումից հետո։
Ֆիդանն ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ դրա թեմատիկայի և արդյունքների տեսանկյունից, ինչպես նաև կապակցվածության հարցերով ոչ միայն ռազմավարություններ մշակելու, այլև դրանց իրականացման ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Նա հայտարարել է, որ հանդիպել են ԵՄ անդամների և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչների հետ և քննարկել, թե ինչպես կարելի է կապի համակարգեր ներդնել այդ տարածաշրջաններում և դրանց սահմաններից դուրս, ինչպես նաև առևտուրը, էներգետիկան և տվյալների փոխանցումն ավելի արդյունավետ ու անխափան դարձնել։
Ֆիդանը հայտարարել է, որ քննարկումները կենտրոնացած էին այն հարցի վրա, թե ինչպես կարելի է բարելավել տրանսպորտային հասանելիությունը՝ դասեր քաղելով Հորմուզի նեղուցում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում և Սև ծովում պատերազմների ու ճգնաժամերի հետևանքով առաջացած խնդիրներից, և ընդգծել է, որ Թուրքիան Միջին միջանցքի երթուղու երկայնքով կենտրոնական դիրք է զբաղեցնում Եվրոպայի, Սև ծովի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՄիջին միջանցքՏրանսպորտ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
