Թուրքիան 2027-ին լուսնագնաց կուղարկի Լուսին

Թուրքիան 2027-ին լուսնագնաց կուղարկի Լուսին

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան 2027-ի առաջին ամիսներին լուսնագնաց կուղարկի Լուսին։ Ըստ նախարարի՝ լուսնագնացն ունի սեփական հիբրիդային շարժիչ համակարգ:

Նշվում է, որ հրթիռի փորձարկումներն ամբողջությամբ ավարտվել են ու Թուրքիան կյանքի կկոչի տեխնոլոգիական հնարավորություն, որը կարող են ունենալ աշխարհում շատ քիչ երկրներ։

Աղբյուր՝ 24News.am