Թումանյան 32/2-ից մինչև Թումանյան-Տերյան խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Աղբյուր՝ 24News.am
