Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանցագործություն16:18 | նոյեմբերի 2, 2026Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է<!—>

]—>

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյոնքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին Գ․Թ․-ն Երևանի Խանջյան փողոցում վարել է «Կիա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ չունենալով տրանսպորտային միջոցը վարելու իրավունք՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո։

Բացի այդ, Գ․Թ․-ն նույն արարքը կատարել է նաև սեպտեմբերի 29-ին՝ Երևանի Փարպեցի փողոցում վարելով «Տեսլա» մակնիշի տրանսպորտային միջոցը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գ․Թ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) (2 դրվագ)։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գ․Թ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։


Թեմա

ՀանցագործությունՎարորդական իրավունք

Կազմակերպություն

Քննչական կոմիտե

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am