Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմն ազդել է ընտրություններում հանրապետականների պարտության վրա

Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմն ազդել է ընտրություններում հանրապետականների պարտության վրա

Դոնալդ Թրամփ22:33 | նոյեմբերի 4, 2026Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմն ազդել է ընտրություններում հանրապետականների պարտության վրա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմն ազդել է ընտրություններում հանրապետականների պարտության վրա<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գնահատականին, որը հանրապետականների ընտրական մեծ կորուստները կապել էր Իրանի դեմ պատերազմի հետ, հաղորդում է Associated Press-ը։

Միաժամանակ ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է, որ ռազմական գործողությունն անհրաժեշտ էր և պետք է շարունակվի։

Չորեքշաբթի լրագրողները Թրամփին հարցրել են Վենսի խոսքերի մասին, որը միջանկյալ ընտրություններում հանրապետականների անհաջողությունները պայմանավորել էր պատերազմով։

ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ այդ գնահատականը մեծ հաշվով ճիշտ է համարում, քանի որ հակամարտությունը հանգեցրել է բենզինի գների կարճատև աճի։

«Կարծում եմ՝ դա մեծ հաշվով ճիշտ է, քանի որ կարճաժամկետ հեռանկարում դրա պատճառով բենզինի գները մի փոքր բարձրացան»,- ասել է Թրամփը։

Միաժամանակ նա կրկին հանդես է եկել ռազմական արշավի պաշտպանությամբ։

«Իրանի դեպքում մենք պետք է դա անեինք, և շարունակում ենք դա անել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը լրագրողների հետ շփվել է Սպիտակ տան պարահանդեսների դահլիճի շինարարության ընթացքին ծանոթանալիս, որի կառուցումը նախաձեռնել էր ինքը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններՊատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am