Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում դիտարկում է հեռուստահաղորդավար Ֆերգյուսոնի թեկնածությունը

Դոնալդ Թրամփ10:27 | նոյեմբերի 11, 2026Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում դիտարկում է հեռուստահաղորդավար Ֆերգյուսոնի թեկնածությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար է ընտրում, և հեռուստահաղորդավար Բեն Ֆերգյուսոնն ակնհայտ առաջատարն է, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Նրա անունը հիշատակվել է բազմաթիվ մարդկանց հետ նախագահի զրույցներում։ Եվ շատերը նրան ասել են, որ դա լավ գաղափար է», — հայտնել է հեռուստաալիքի իրազեկ աղբյուրը։
Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Թրամփը մտադիր է իր հաջորդ մամուլի քարտուղարի պաշտոնում տղամարդու ընտրել, և Ֆերգյուսոնը թեկնածուներից մեկն է։
Մյուս հավակնորդների թվում դիտարկվում են CNN-ի թղթակից Սքոթ Ջենինգսը, Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը, Breitbart-ի ղեկավար Մեթյու Բոյլը և Արի Ֆլեյշերը, որը Սպիտակ տան մամուլի քարտուղարն էր Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք։
Մամուլի քարտուղարի պաշտոնն արդեն մի քանի ամիս է՝ թափուր է։ Օգոստոսին հրաժարական տվեց Քերոլայն Լևիթը՝ իր որոշումը պատճառաբանելով ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ։ Այնուհետև մամուլի քարտուղար դարձավ Քեթի Զաքարիան, սակայն աշխատեց ընդամենը հինգ օր։
Հասանելի է
Անձ
Թեմա
ՔաղաքականությունՄամուլի քարտուղար
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
