Թրամփը Նեթանյահուին կոչ է արել Իսրայելի ընտրություններից հետո առաջ մղել Գազայի կարգավորման ծրագիրը

Բենիամին Նեթանյահու00:56 | նոյեմբերի 9, 2026Թրամփը Նեթանյահուին կոչ է արել Իսրայելի ընտրություններից հետո առաջ մղել Գազայի կարգավորման ծրագիրը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում նրան կոչ է արել իսրայելական նախընտրական քարոզարշավի ավարտից հետո ակտիվացնել Գազայի հատվածում կարգավորման ամերիկյան ծրագրի իրականացումը, հայտնում է 12-րդ ալիքը՝ հղում անելով զրույցի բովանդակությանը ծանոթ ամերիկյան երկու աղբյուրի։
Ծրագրի իրականացումը, որը նախատեսում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափումն ու Գազայի հատվածի կառավարման փոխանցումը պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը, փաստացի կասեցվել էր Իսրայելում նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեին, թե քաղաքական ինչ հետևանքներ կարող է ունենալ Գազայի վերականգնումը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը։
12-րդ ալիքի տվյալներով, Թրամփը, որը նախկինում աջակցել էր Նեթանյահուի վերընտրվելուն, այժմ ձգտում է առաջ մղել ծրագիրը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն կձևավորվի Իսրայելում։
Ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա հեռուստաալիքին հայտնել է, որ Գազայի հատվածի վերականգնումը կախված կլինի ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում առաջընթացից։ Ընդ որում, Վաշինգտոնն ակնկալում է Իսրայելի լիակատար համագործակցությունը, սակայն աղբյուրը չի հստակեցրել, թե զինաթափման կոնկրետ ինչ մակարդակ է անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։
Հեռախոսազրույցին մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը։
Զրույցին ծանոթ աղբյուրի վկայությամբ, Թրամփի վարչակազմը, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Խաղաղության խորհուրդը և Իսրայելը ամերիկյան նախագահի 20 կետից բաղկացած ծրագիրը համարում են կարգավորման ամենահեռանկարային ուղին։ Զրույցը բնութագրվել է որպես դրական և կառուցողական։ Բացի այդ, կողմերը քննարկել են Իրանի հետ պատերազմը։
Այս իրադարձությունների ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացման պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով, հորդառատ անձրևները հեղեղել են ավելի քան 70 հազար վրան, որտեղ բնակվում են տասնյակ հազարավոր տեղահանված պաղեստինցիներ։
Իսրայելի ուժային կառույցների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ ՀԱՄԱՍ-ը կարող է օգտագործել հումանիտար ճգնաժամը՝ Իսրայելի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու և հատվածի վերականգնման մեկնարկին հասնելու համար՝ նախքան շարժման զինաթափումը։ Անվտանգության ծառայությունների անանուն ներկայացուցիչների վարկածով, խմբավորումը կարող է իրավիճակն օգտագործել նաև իր ռազմական կարողությունները վերականգնելու համար։
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Զամիրը հանձնարարել է ակտիվացնել տեղեկատվական-դիվանագիտական աշխատանքը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ արշավի՝ միաժամանակ շարունակելով ապահովել մարդասիրական օգնության մուտքը, որը Իսրայելը պարտավոր է տրամադրել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Բենիամին ՆեթանյահուԴոնալդ Թրամփ
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
