Թրամփը հայտարարել է, որ Վենսին չի հանձնարարել վերսկսել Իրանի հետ բանակցությունները

Դոնալդ Թրամփ10:09 | հոկտեմբերի 29, 2026Թրամփը հայտարարել է, որ Վենսին չի հանձնարարել վերսկսել Իրանի հետ բանակցությունները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հանձնարարել է վերսկսել Իրանի հետ բանակցությունները։
«Ոչ։ Իրանը դեղորայքային օգնության կարիք ունի։ Խոսքն, ըստ էության, վատառողջ մարդկանց օգնելու համար տրամադրվող դեղորայքի մասին է»,– լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խնդրել է Վենսին վերսկսել Իրանի հետ բանակցությունները։
«Նա հարցրեց՝ ի՞նչ եմ կարծում դրա մասին, և ես ասացի՝ եթե ուզում ես դա անել, ուրեմն լավ է»,– նշել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Վենսը Թրամփի հանձնարարությամբ նամակ է հղել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել խաղաղության բանակցությունները։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Տեղադրություն
Թեմա
ԲանակցություններՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
