Թրամփը ֆոնդային շուկայի կտրուկ անկման պատասխանատվությունը դրել է դեմոկրատների վրա

Թրամփը ֆոնդային շուկայի կտրուկ անկման պատասխանատվությունը դրել է դեմոկրատների վրա

Դոնալդ Թրամփ10:34 | նոյեմբերի 6, 2026Թրամփը ֆոնդային շուկայի կտրուկ անկման պատասխանատվությունը դրել է դեմոկրատների վրա
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը ֆոնդային շուկայի կտրուկ անկման պատասխանատվությունը դրել է դեմոկրատների վրա<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆոնդային շուկայի կտրուկ անկման պատասխանատվությունը դրել է Դեմոկրատական կուսակցության և կայացած ընտրությունների արդյունքների վրա՝ հայտարարելով, որ ամերիկյան բորսաներն իրենց պատմության ամենավատ օրերից մեկն են ապրել։

«Ֆոնդային շուկան ընտրությունների արդյունքների պատճառով ապրեց իր պատմության ամենավատ օրերից մեկը։ Այնքան տխուր է սա տեսնելը։ Այնքան ջանք պահանջվեց՝ մեզ հասցնելու մի մակարդակի, որը նախկինում ոչ ոք երբեք չէր տեսել, իսկ հետո տեղի ունեցավ սա։ Ձեր կենսաթոշակային խնայողությունները, համապատասխանաբար, նվազեցին։ Հիշե՛ք՝ սրա մեղավորը հանրապետականները չեն, սա հիմարոկրատների (դեմոկրատների) մեղքն է», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Միաժամանակ Թրամփն ամերիկացիներին կոչ է արել խուճապի չմատնվել և խոստացել, որ, չնայած ֆոնդային շուկայի փլուզմանը, Միացյալ Նահանգները «շուտով այսպես թե այնպես կդառնա ավելի մեծ ու հզոր, քան երբևէ»։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ՏնտեսությունՖոնդային շուկա

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am