Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում

Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում

Հայաստան18:07 | հոկտեմբերի 30, 2026Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում<!—>

]—>

30 հոկտեմբեր 2026 • 17:59

Իրացնելով Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկությունը՝ Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 35-ամյա երիտասարդը սոցիալական կայքերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկում է գումարի դիմաց հերթագրել ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում՝ նշելով, որ օրենքի խախտումներ թույլ չի տալիս։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները 35-ամյա երիտասարդին հայտնաբերել, տեղափոխել են բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25 000-ից 50 000 դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԿոռուպցիաՊատահարներ

Կազմակերպություն

Ոստիկանություն

Աղբյուրը՝ NEWS.am