Թեհրանում սկսել են կառուցել Արևմտյան Ասիայի մետրոյի ամենաերկար գծի թունելները

Թեհրանում սկսել են կառուցել Արևմտյան Ասիայի մետրոյի ամենաերկար գծի թունելները

Շինարարություն18:18 | նոյեմբերի 24, 2026Թեհրանում սկսել են կառուցել Արևմտյան Ասիայի մետրոյի ամենաերկար գծի թունելները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թեհրանում սկսել են կառուցել Արևմտյան Ասիայի մետրոյի ամենաերկար գծի թունելները<!—>

]—>

Թեհրանում սկսվել են մետրոյի իններորդ գծի թունելների հորատման աշխատանքները։ Իշխանությունների հայտարարությամբ՝ այն կդառնա Արևմտյան Ասիայի մետրոյի ամենաերկար գիծը, հայտնում է Fars-ը։

Դրա երկարությունը կկազմի 53 կիլոմետր, երթուղու վրա նախատեսված է 38 կայարան։ Գիծը կանցնի Իրանի մայրաքաղաքի 10 շրջաններով։

Թեհրանի քաղաքապետի՝ տրանսպորտի հարցերով տեղակալը հայտնել է, որ նախագիծը կիրականացվի հինգ փուլով։ Առաջին հատվածի գործարկումը նախատեսված է 2028–2029 թվականներին՝ իրանական օրացույցով 1407 թվականին։

Իններորդ գծի շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Այժմ դրանցում ներգրավվել են թունելահորատման մեքենաներ, որոնք հնարավորություն կտան հորատումն իրականացնել խելացի տեխնոլոգիաների կիրառմամբ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՇինարարությունՏրանսպորտ

Տեղադրություն

Թեհրան