Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը

Հայաստան08:01 | նոյեմբերի 16, 2026Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի հանդիպումը: Զրուցակիցները բարձր են գնահատել Պնոմ Պենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքն ու նշել, որ այն անցնում է արդյունավետ քննարկումներով, որոնք նպաստում են կազմակերպության շրջանակում պետությունների սերտ համագործակցությանը:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am—ին հայտնում են, որ Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առկա ներուժի իրացմանը միտված քայլերին:
Չնայած պետությունների միջև առկա հեռավորությանը՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ:
Տեղադրություն
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
