Ստորագրվել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը (ֆոտո)

ԱՊՀ15:22 | նոյեմբերի 10, 2026Ստորագրվել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը (ֆոտո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստի շրջանակում ստորագրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են նախարարությունից:
Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության զարգացում հետևյալ հիմնական ուղղություններով՝
-
արդարադատության ոլորտում պետական քաղաքականության իրականացում և իրավունքների պաշտպանություն,
-
օրենսդրության կատարելագործում և իրավական ակտերի փոխանակում,
-
թվայնացում և տեղեկատվական համակարգերի զարգացում,
-
իրավական օգնություն և հանրային իրազեկվածության բարձրացում,
-
մասնագիտական կարողությունների զարգացում և փորձի փոխանակում,
-
միջազգային իրավական համագործակցության ամրապնդում։
Համաձայնագիրը գործնական հիմք է ստեղծում մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և արդարադատության ոլորտում արդյունավետ լուծումների մշակման համար։




Հասանելի է
Պատմություն
Թեմա
ԱրդարադատությունՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
