Սպիտակ տանը քննարկում են ԱՄՆ առևտրի նախարարի հնարավոր պաշտոնանկությունը՝ Nvidia-ի շուրջ սկանդալի ֆոնին. Reuters

Հովարդ Լաթնիկ00:25 | նոյեմբերի 13, 2026Սպիտակ տանը քննարկում են ԱՄՆ առևտրի նախարարի հնարավոր պաշտոնանկությունը՝ Nvidia-ի շուրջ սկանդալի ֆոնին. Reuters
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սպիտակ տանը քննարկում են ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկի հնարավոր պաշտոնանկությունը՝ Nvidia-ի նախկին գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալի ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ավելի ու ավելի շատ ամերիկացի օրենսդիրներ են քննադատում Լաթնիկին՝ ԱՄՆ առևտրային հիմնական սև ցուցակում տասնյակ չինական ընկերությունների ներառելուց վարչակազմի հրաժարվելու, ինչպես նաև Չինաստան Nvidia-ի չիպերի արտահանման վերահսկողության վերաբերյալ հարցերի պատճառով։
Նախարարի հասցեին քննադատությունը սկսվել էր դեռևս նախքան հինգշաբթի Հուանգի հայտարարությունը՝ արհեստական բանականության համար չիպեր արտադրող առաջատար ընկերության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Որոշումն ընդունվել էր Էլիս Հուանգի հետ նրա սիրավեպի մասին տեղեկությունների բացահայտումից հետո։ ԱՄՆ իշխանությունները նրան կասկածում են Պեկինի օգտին լրտեսության մեջ։
Ծավալվող սկանդալի հետնապատկերին Լաթնիկի հասցեին դժգոհություններն ուժեղացել են. օրենսդիրները կասկածում են՝ արդյոք վարչակազմը բավարար չափով է սահմանափակում արհեստական բանականության մշակման համար օգտագործվող չիպերի մատակարարումները Չինաստան։
Սպիտակ տունը չի պատասխանել նախարարի հետագա պաշտոնավարման վերաբերյալ Reuters-ի հարցմանը։
Միաժամանակ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին վստահում է նախարարին և իր պարտականությունները կատարելու նրա կարողությանը»։
Հասանելի է
Անձ
Կազմակերպություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
