Լիտվայում կխստացնեն հեծանվորդների և էլեկտրական ինքնագլորների վարորդների նկատմամբ վերահսկողությունը

Հեծանիվ00:40 | նոյեմբերի 13, 2026Լիտվայում կխստացնեն հեծանվորդների և էլեկտրական ինքնագլորների վարորդների նկատմամբ վերահսկողությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
2027 թվականի մարտի 1-ից Լիտվայում համայնքների հասարակական կարգի պահպանության ծառայողներին իրավունք կվերապահվի վերահսկելու հեծանվորդների և էլեկտրական ինքնագլորներից օգտվողների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, հայտնում է Delfi-ն։
Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունել է Սեյմը։
Հինգշաբթի խորհրդարանի նախագահ Յուոզաս Օլեկասի նախաձեռնած փոփոխություններին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, մեկը դեմ է արտահայտվել, ևս վեցը՝ ձեռնպահ մնացել։
Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո համայնքային վարչակազմերի՝ համազգեստ կրող լիազորված աշխատակիցները կկարողանան ստուգել՝ արդյոք հեծանիվների, շարժիչով հեծանիվների, էլեկտրական ինքնագլորների և միկրոշարժունակության այլ էլեկտրական միջոցների, ինչպես նաև մոպեդների ու մոտոցիկլների վարորդները պահպանո՞ւմ են ճանապարհային երթևեկության կանոնները։ Նրանց իրավունք կվերապահվի կանգնեցնելու այդ փոխադրամիջոցները, իրականացնելու անհրաժեշտ ստուգումներ և կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
Ըստ Օլեկասի՝ նոր միջոցառումները կոչված են բարձրացնելու ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Ներկայում հետիոտները, հատկապես երեխաները, տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք, հանրային տարածքներում հաճախ իրենց անպաշտպան են զգում։
Սեյմի նախագահը նշել է, որ հեծանիվների և էլեկտրական ինքնագլորների տարածմանը զուգընթաց աճում է նաև խախտումների թիվը։ Ամենատարածված խնդիրներից են վտանգավոր մանևրները և մայթերով ու հետիոտնային արահետներով թույլատրելի արագության գերազանցմամբ երթևեկելը, ինչը սպառնալիք է ստեղծում հետիոտների համար։
Ներկայում ճանապարհային երթևեկության վերահսկողությունն ու խախտողներին վարչական պատասխանատվության ենթարկելը հիմնականում ոստիկանության իրավասության ներքո են, իսկ նրա հնարավորությունները սահմանափակ են։ Արդյունքում բազմաթիվ խախտումներ մնում են չարձանագրված, իսկ մեղավորները չեն պատժվում, ընդգծել է Օլեկասը։
Գործող օրենսդրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին թույլ է տալիս կազմակերպել ճանապարհային երթևեկությունը և հետևել ենթակառուցվածքների վիճակին, սակայն նրանց աշխատակիցներին իրավունք չի տալիս կանգնեցնելու երթևեկության մասնակիցներին և վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու։
<!—>
Հասանելի է
[—>русский
Օբյեկտ
Տեղադրություն
Թեմա
ՔաղաքականությունՃանապարհային երթևեկության կանոններ
Աղբյուրը՝ NEWS.am
