Սիրելի՛ կանայք, այլևս չենք հանդուրժում․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բռնության դեմ պայքարի հերթական տեսանյութն է հրապարակել։ Տեսանյութի վերտառությունն է՝ «Սա միայն սկիզբն է, թեմայի շուրջ ավելին՝ շուտով»։

Տեսանյութում Հոկոբյանն ասում է․ «Բռնությունը ծնվում է տգիտությունից։ Բռնությունն արատ է։ Այն թուլամորթության արդյունք է և ոչ երբեք ուժի, բռնությունն ու սերը չեն կարող նույն հարկի տակ ապրել կողք կողքի, և մեր ընտանիքները չեն կարող բռնության մշակույթի օրրան լինել։

Սիրելի՛ կանայք, այլևս չենք հանդուրժում»։

Աղբյուր՝ 24News.am