Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ

Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ

Շվեդիայյի դպրոցներից մեկում սրով հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Ֆագերստա շրջանի դպրոցում։

Մի քանի մարդ վիրավորվել է միջադեպի հետևանքով։ Զոհերի թիվը չի նշվում։ Հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել շրջակա տարածքում գտնվող ևս ութ դպրոց։ Հետաքննությունը շարունակվում է։

Աղբյուր՝ 24News.am