Շուշան Փաշինյանը մասնակցում է «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին և պրակտիկա է անցնում նախարարությունում

Շուշան Փաշինյանը մասնակցում է «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին և կարժամկետ պրակտիկա է անցնում նախարարությունում: Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով Արդարադատության նախարարի խոսնակին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանի դուստրը մասնակցել է Արդարադատության նախարարությունում անցկացված խորհրդակցության։
Օրեր առաջ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հրապարակել է տեսանյութ՝ անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումների վերաբերյալ:
Աղբյուր՝ 24News.am
