Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի 705 հազար 700 մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի 705 հազար 700 մանրաձուկ

Շրջակա միջավայր15:25 | նոյեմբերի 17, 2026Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի 705 հազար 700 մանրաձուկ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի 705 հազար 700 մանրաձուկ<!—>

]—>

Այսօր Սևանա լիճ բաց թողեցինք Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ, այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Մանրաձկների բացթողումն իրականացրել ենք Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։

Սևանի իշխանի պաշարների վերականգնումը մեր բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման բացթողում ևս մեկ քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ճանապարհին։

Շարունակելու ենք հետևողական աշխատանքները՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնման ուղղությամբ։

Այս տարի նախատեսում ենք բաց թողել 1 մլն մանրաձուկ»։


Թեմա

Շրջակա միջավայրՁուկ

Տեղադրություն

Սևան

Աղբյուրը՝ NEWS.am