Սերբական Informer հեռուստաալիքի սեփականատիրոջը ձերբակալել են անկարգություններ հրահրելու կասկածանքով

Ձերբակալություն22:26 | նոյեմբերի 25, 2026Սերբական Informer հեռուստաալիքի սեփականատիրոջը ձերբակալել են անկարգություններ հրահրելու կասկածանքով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սերբիայում ձերբակալվել է Informer հեռուստաալիքի սեփականատեր և գլխավոր խմբագիր Դրագան Յ. Վուչիչևիչը։ Նա ձերբակալվել է Բելգրադի երկրորդ հիմնական դատախազության կարգադրությամբ՝ խուճապ և անկարգություններ հրահրելու, ինչպես նաև արդարադատությանը խոչընդոտելու հետ կապված հանցագործություններ բազմիցս կատարելու կասկածանքով, հայտնում է սերբական Nova.rs պորտալը։
Վերջին շաբաթներին Վուչիչևիչը հանրության ուշադրության կենտրոնում էր. Սերբիայի էլեկտրոնային լրատվամիջոցները կարգավորող մարմնի (REM) խորհուրդը երկու քննություն էր սկսել Informer հեռուստաալիքի նկատմամբ։
Նոյեմբերի 16-ին կարգավորող մարմինը հեռուստաալիքի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց, որոնք հեռարձակման 15 և 10 օր տևողությամբ արգելքներ, ինչպես նաև յոթ օրվա ընթացքում 18:00-ից մինչև 21:00-ն գովազդի տեղադրման արգելք են նախատեսում։
Վուչիչևիչը հայտնի է նաև Սերբական առաջադիմական կուսակցության դեմ հանդես եկող ուսանողների և քաղաքացիների հասցեին իր կոշտ արտահայտություններով։ Առանձնահատուկ վրդովմունք են առաջացրել նրա հայտարարությունները Դիանա Խրկայի՝ Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետևանքով զոհված երիտասարդի մոր մասին։ Խորհրդարանի շենքի մոտ հացադուլի ընթացքում նա արդարություն էր պահանջում զոհվածների համար։
Վուչիչևիչը սոցիալական ցանցերում գրել է, թե Խրկային հացադուլի են բերել ուղիղ հրուշակարանից՝ ցուցարարներին մեղադրելով կնոջը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ։ Ուղիղ եթերում նա փլուզման հետևանքով տուժածներին նաև անվանել է «իբր զոհեր»։
Վուչիչևիչի դեմ ավելի վաղ մի շարք հաղորդումներ էին ներկայացվել։ Երկու շաբաթ առաջ Կրալևոյից փաստաբան Իվան Ս. Պետրովիչը հայտնել էր, որ 97 քաղաքացիների անունից լրագրողի և Insajder Tim d.o.o. Beograd ընկերության դեմ համաձայնեցված քրեաիրավական և կարգավորիչ ընթացակարգեր է նախաձեռնել։
Փաստաբանի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին Բելգրադի բարձրագույն դատախազության՝ բարձր տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում կոլեկտիվ հաղորդում է ուղարկվել։ Դրանում նշվում է, որ 2023 թվականի կեսերից մինչև 2026 թվականի հոկտեմբեր Վուչիչևիչը կարող էր ուղիղ եթերում հինգ շարունակվող հանցագործություն կատարել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՁերբակալությունՔաղաքականությունՄամուլի ազատություն
Տեղադրություն
