Սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով

Սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով

Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները կգործեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։

Սրա արդյունքում աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը կդառնա երկշաբաթյա։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։

Աղբյուր՝ 24News.am