Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու ուղիները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը։
«Գահաժառանգ արքայազնն ընդգծեց լարվածությունը թուլացնելու նպատակով երկխոսությանը առաջնահերթություն տալու, ինչպես նաև իրավիճակը կայունացնելու ուղղությամբ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու կարևորությունը», – նշում է գործակալությունը։
Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը հավաստիացրել է, որ դա պայմաններ կստեղծի դիվանագիտական կարգավորման համար, որը կնպաստի տարածաշրջանային անվտանգության պահպանմանը։
Աղբյուր՝ 24News.am
