Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում բռնության դեպքով ՆԳՆ-ում հաղորդում է ստացվել

Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում բռնության դեպքով ՆԳՆ-ում հաղորդում է ստացվել

Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նարե Հովսեփյան անուն ազգանունով օգտատերը հայտնում, որ իրեն Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում բռնության են ենթարկել, գողացել են դրամապանակը:

Ներքին գործերի նախարարությունից 24News-ին հայտնեցին, որ հաղորդում ստացվել է, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:

ՔԿ-ից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով:

Աղբյուր՝ 24News.am