Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են հավաքվել ՊԵԿ–ի քննչականի մոտ․ իրավիճակը լարված է

Քննչական կոմիտե17:57 | նոյեմբերի 4, 2026Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են հավաքվել ՊԵԿ–ի քննչականի մոտ․ իրավիճակը լարված է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցներն այս պահին ՊԵԿ–ի քննչականի մոտ են։ Նրանք վանկարկում են «Սամվել»՝ իրենց աջակցությունը հայտնելով ընդդիմադիր գործչին։
Առավոտից աջակիցների մեծ խմբեր էին նկատելի խուզարկությունների իրականացման վայրերում, որոնք դրանց ավարտից հետո շարժվել են Քննչական կոմիտե։
Այս պահին կառույցի մոտ լարված մթնոլորտ է, քաղաքացիների հոսքը չի դադարում, նորանոր մարդիկ են միանում հավաքվածներին։
Հավաքի մասնակիցներն իրենց վրդովմունքն են արտահայտում ընդդիմադիր գործչի և նրա ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների, ինչպես նաև իրենց գնահատմամբ՝ ապօրինի գործողությունների առնչությամբ։
Կազմակերպություն
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
