Սամուրայներից մինչև քաղաքացիական ավիացիա. ինչպես են պատերազմները հինգ դար շարունակ փոխկապակցել աշխարհը

Սամուրայներից մինչև քաղաքացիական ավիացիա. ինչպես են պատերազմները հինգ դար շարունակ փոխկապակցել աշխարհը

Պատմություն05:48 | նոյեմբերի 13, 2026Սամուրայներից մինչև քաղաքացիական ավիացիա. ինչպես են պատերազմները հինգ դար շարունակ փոխկապակցել աշխարհը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սամուրայներից մինչև քաղաքացիական ավիացիա. ինչպես են պատերազմները հինգ դար շարունակ փոխկապակցել աշխարհը<!—>

]—>

Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմները մեծացնում են Երրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ մտավախությունները։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ զինված հակամարտությունները ոչ միայն խզում են միջազգային կապերը, այլև նորերն են ստեղծում՝ արագացնելով մարդկանց տեղաշարժը, տեխնոլոգիաների տարածումն ու մշակութային փոխանակումը։

Մելբուռնի համալսարանի ավագ դասախոս, պատմաբան Անխել Ալկալդեն, որի հետազոտությունը հրապարակվել է War & Society հանդեսում, ուսումնասիրել է, թե ինչպես են պատերազմները հինգ դար շարունակ ազդել գլոբալացման վրա։ Նրա կարծիքով՝ հակամարտությունները չեն կասեցնում այդ գործընթացը, այլ փոխում են դրա ուղղությունը։

Այսպես, XVI դարի վերջին Ճապոնիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմներից հետո պարտված ռազմիկներից ոմանք լքեցին երկիրը։ Պորտուգալական և իսպանական իշխանությունները նրանց վարձում էին հեռավոր գաղութներում, դրանց թվում՝ Ֆիլիպիններում և Կամբոջայում ծառայելու համար։ Ասիայում հայտնված եվրոպացի վարձկանները նույնպես հաճախ մնում էին այնտեղ՝ ստեղծելով համայնքներ, որտեղ միախառնվում էին տարբեր մշակույթներ։

Պատերազմները փոխում էին նաև միգրացիոն ուղիները։ XVII դարի սկզբին Սեֆյան պետության տիրակալը հազարավոր հայերի բռնի տեղահանեց ներկայիս Իրանի տարածքից։ Հետագայում նրանք ստեղծեցին առևտրային ցանց, որը ձգվում էր Միջերկրածովյան տարածաշրջանից մինչև Ֆիլիպիններ։ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ հազարավոր չինացի բանվորներ ժամանեցին այդ երկիր, որտեղ աշխատուժի պակաս էր առաջացել։ Նրանցից շատերը փախչում էին Չինաստանում ծավալված լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմից՝ Թայպինների ապստամբությունից։

Պատերազմների ազդեցությունը տեխնոլոգիաների զարգացման վրա պակաս նշանակալի չէր։ Նոր ժամանակների վաղ շրջանում վառոդն ու ռազմավարական նշանակության այլ նյութեր ամբողջ աշխարհով մեկ տեղափոխվում էին դրանց արտադրության մասին գիտելիքների հետ միասին։ Ավելի ուշ ռազմական մշակումները խթանեցին երկաթուղիների, հեռագրի և ռադիոյի զարգացումը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ռմբակոծիչների համար ստեղծված տեխնոլոգիաներն օգնեցին նոր դարաշրջան բացել քաղաքացիական ավիացիայում։

Ռազմակայանները ևս մշակութային փոխանակման կենտրոններ էին դառնում։ Արտերկրում տեղակայված բրիտանական և ֆրանսիական կայազորները, իսկ ավելի ուշ՝ Սառը պատերազմի շրջանի ամերիկյան ռազմակայանները նպաստում էին ապրանքների, գաղափարների և մշակութային ավանդույթների տարածմանը։

Միաժամանակ հետազոտողն ընդգծում է՝ գլոբալացումը միանշանակ բարիք կամ չարիք չէ։ Պատերազմներն ավերածություններ ու մարդկային տառապանքներ են բերում, բայց միևնույն ժամանակ նոր կապեր են ստեղծում երկրների և հասարակությունների միջև։ Գլխավոր հարցն այն է, թե աշխարհն ավելի փոխկապակցված կդառնա համագործակցությա՞ն, թե՞ բռնության ու հակամարտությունների միջոցով։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատմությունՊատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am