Սահմանապահ գյուղերում դպրոց փակելը գյուղերն ամբողջովին դատարկելու վեջին մեխն է. չկա գյուղ, չկա խնդիր

Սահմանապահ գյուղերում դպրոց փակելը գյուղերն ամբողջովին դատարկելու վեջին մեխն է.
չկա գյուղ,չկա խնդիր

Լուիզա Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի ինքնահակադարձումների ծավալը գերազանցում է Սովետական հանրագիտարանների ծավալին. ամենամեծ հարցերից մինչև միջանձնային հարցեր Փաշինյանը հակադարձում է ինքն իրեն:

Տավուշում մի գողտրիկ գյուղ կա` Բարեկամավանը:

2018 թվականի հունիսին , երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետի պաշտոնում, ԱԺ իմ Ելույթում արձանագրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի խնդիրները և ելույթս տեղ է գտնում նաև «Հայկական Ժամանակում», միգուցե նրա համար, որ նորընտիր վարչապետը գտնում էր , որ դրանք « նախկինների» օրոք առաջացած խնդիրներ են և իրենց կառավարությունը լուծումներ է տալու դրանց։

8 տարի է«նախկինները »արդեն նախկին են, բայց սահմանամերձ գյուղերի վիճակը գնալով վատթարանում է։ Ինչպես և նախկինում ջուր չկա, գազ չկա, աշխատատեղ չկա , հիմա էլ դպրոց չի լինելու: Բարեկամավանում ութ տարում գյուղի անտեսվածությունը հանգեցրել է նրան, որ համայնքն էլ ավելի դատարկվել է: Ես զրուցեցի տեղի բնակչի հետ, ում անունը չեմ հայտնի, որը տեղեկացրեց դպրոցի չլինելը գյուղը ամբողջովին դատարկելու վերջին մեխն է: Արձանագրեց. «Գյուղում միայն գերեզմանատունը կմնա, երևի չեն քանդի»:
Փաստորեն, հեղափոխական իշխանությունը չեկավ, որ վերացնի Բարեկամավան գյուղի խնդիրները և առաջնորդվեց հայտնի խոսքովչկա գյուղ, չկա խնդիր: Գործող իշխանությունը գիտակցում է, որ դպրոցը գյուղի ծուխն է, համայնքին միավորող վայրը, երեխային գյուղին կապող հենքը: Սահմանապահ բարեկամավանցիները մնացել են առանց բարեկամների։ Դիմացը ադրբեջանցին է, թիկունքում անտարբերությունը, այլընտրանքն արտագաղթն է, և արձանագրումըՀայաստանը կորցնում է ևս մեկ գյուղ: Ահա թե ինչպես են դատարկվում Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որոնք դժվար թե պատահական մոտեցման հետևանք լինեն: Հունիսի 7-ին N7-ին, որ մնաս քո տանը` ապահով ու բարգավաճ:

Հ.Գ. 2018թ ելույթս տես մեկնաբանությունում