Սահմանադրական «կեղծաքվեի» ժամանակ ժողովուրդը կարող է հասնել իշխանափոխության. Իշխանյան

Ազգային ժողովը չի դադարում լեգիտիմ լինել, եթե անգամ ընդդիմությունը վերցնում է ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովի նախագահների պաշտոնները, չենք մոռացել, որ ընդդիմության ձայները գողանալով, կեղծիքներով է իշխանությունը 3/5-րդ կարողացել ստանալ։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։
Խոսելով ԱԺ-ում Կաթողիկոսի անունը ավազանի անունով կոչելու հանգամանքից, Իշխանյանը նկատեց, որ այդ խոսելաոճի նպատակը հետագա սպասվող գործողություններն են։
«Կաթողիկոսին դատելով` նորմալ են դարձնում այն հանգամանքը, որ նա ոչնչի համար կարող է դատարանում հայտնվել, վարկաբեկում են նրան, ընդդիմության կողմից ուժ պետք է տեսնեն, մեզանից է կախված՝ ինչքան հեռուն կգնան»,- մեկնաբանեց նա։
Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեի մասին քննարկումներին, Իշխանյանը ընդգծեց, որ Անկախության հռչակագիրը ՀՀ-ի «կադաստրի» թուղթն է, չպետք է թույլ տալ, որ այն հանվի․ «Սահմանադրական «կեղծաքվեի» ժամանակ ժողովուրդը կարող է իշխանափոխության հասնել և տապալել այն, թույլ չտալ նման փոփոխություն բերեն մեր գլխին»։
Աղբյուր՝ 24News.am
