Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Կիևում Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Որպեսզի նրան ավելի շատ հնարավորություններ տրվի միաժամանակ զբաղվել հենց այս հարցերով՝ դիվանագիտությամբ, պաշտպանությամբ և ԱՄՆ-ի ու այլ գործընկերների հետ բանակցային գործընթացով, Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար», – ասել է Զելենսկին։
Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Ումերովը կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան, սակայն այդ պաշտոնում նշանակվել է Օլգա Ստեֆանիշինան։
Աղբյուր՝ 24News.am
