Ռուսները կացինը գործի են դրել, ԱԽՔ փոխելով հարցը չի լուծվի, կոնկրետ քայլեր են Փաշինյանից պահանջում

ՔՊ-ն պուպուշիկ Ազգային ժողով է ուզում ունենալ, դրսում ինչ ուզենան՝ անեն, բայց պատերից ներս քաղաքակրթություն խաղան, ռեպրեսիաները թուլացրե՛ք, հետո բարեկրթություն պահանջեք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի խոսքով, խորհրդարանական ընդդիմությունը պետք է հռչակի իր աշխատանքի առաջնահերթությունները, ինչը հաշվետվողականության տարբերակ է և կօգնի իրենց ընտրողի հետ կոմունիկացիա ապահովել։
Խոսելով վերջին օրերի պաշտոնանկություններից, նաև Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղար նշանակելու հանագամանքից՝ Սուրենյանցը ընդգծեց, որ դա իր համոզմամբ, չի օգնի Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմանը։
«Փաշինյանից կոնկրետ քայլեր են պահանջում, երաշխիք պետք է տա, որ երկրի կողմնորոշումը չի փոխվելու, ինքն էլ հրաժարվում է, ասում է՝ հենց թռփոշանամ, ձեր վրայից թռնելու եմ, նրանք էլ կացինն են գործի դնում, ԱԽՔ փոխելով հարցը չի լուծվելու, քանի դեռ Պուտինը Փաշինյանից նոր բան չի լսել, իրավիճակը չի փոխվի», – մեկնաբանեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ 24News.am
