Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպան

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպան։

Բեռը ուղարկվել է Ադրբեջանի «Բիլաջարի» կայարանից։

Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանի տարածքից Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել ավելի քան 49 հազար տոննա հացահատիկ, 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

Աղբյուր՝ 24News.am