Ռուսաստանի ուժայինները պնդում են՝ Ուկրաինայում «գունավոր հեղափոխության» սցենար է նախապատրաստվում

Ռուսաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ Ուկրաինայում «գունավոր հեղափոխության» սցենար է նախապատրաստվում։
Նրանց փոխանցմամբ՝ ամբողջ երկրում սուպերմարկետներում խնդիրներ են առաջացել անկանխիկ վճարումների հետ, ինչը խանութներում կենցաղային կոնֆլիկտների պատճառ է դարձել։
«Նաև Ուկրաինայում իրականացվում է զուգարանի թղթի արհեստական դեֆիցիտ ստեղծելու դասական սխեման», — ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ուժային կառույցները։
Աղբյուր՝ 24News.am
