Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ եղել են և կլինեն խնդիրներ. Լավրով

Արտաքին քաղաքականություն00:59 | հոկտեմբերի 31, 2026Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ եղել են և կլինեն խնդիրներ. Լավրով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ եղել են և կլինեն խնդիրներ, սակայն Մոսկվան ողջունում է երկխոսության նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
Լավրովը հայտնել է, որ Ատլանտայում «Քսանյակի» արտգործնախարարների հանդիպման ժամանակ շփվել է Ռուբիոյի հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանն աջակցում է G20-ում քննարկումները հնարավորինս ապաքաղաքականացնելու ամերիկյան կողմի մտադրությանը։
Լավրովը հավելել է, որ Մոսկվայում, Պեկինում և Վաշինգտոնում դրական են վերաբերվում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում եռակողմ գագաթնաժողով անցկացնելու գաղափարին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Արտաքին քաղաքականությունՔաղաքականություն
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
