Ռուսական ցարի թաթիկներն է պաչելու Փաշինյանը, երբ տեսնի, որ իր աթոռն ուզում են ճոճել»

Ազգային ժողովում դեռևս մանկապարտեզային փուլ է՝ երկու կողմն էլ իրենց քաղաքական մանչուկների պես են պահում, բայց որակապես չի փոխվելու, արդեն երեկվանից ՔՊ-ն սադրում էր՝ Կաթողիկոսին ավազանի անունով կոչում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Խոսելով վերջին ամիսներին կալանավորումներից ու ձերբակալություններից, քաղաքագետը նկատեց, որ Փաշինյանն իր ընդդիմախոսներին զրկում է ֆինանսական միջոցներից, որ այդ ռեսուրսները գործի չդրվեն՝ հնարավոր իշխանափոխության համար։
«Ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, կուլակաթափություն, Փաշինյանը բիզնեսների վերաբաժանում է անում, արքունական օլիգարխիա ձևավորվում, իրենց համար տնտեսական բազա ստեղծում, առաջիկայում նոր հարուստ անուններ ի հայտ կգան»,- մեկնաբանեց նա։
Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից, Սուրենյանցը ընդգծեց, որ չի բացառվում, որ հայ-ռուսական տնտեսական հետևանքները բերեն իշխանափոխության, այդ ժամանակ Փաշինյանը ռուսական ցարի թաթիկները կպաչի՝ իր աթոռը չճոճելու համար։
Աղբյուր՝ 24News.am
