Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

Ռումինական F-16 կործանիչը Սև ծովում, բնական գազի հանքավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ծովային անօդաչու սարք։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռադու Միրուցեն։
«Առափնյա պահպանության ծառայությունը ահազանգել է՝ անօդաչու սարքը նկատելով Ռումինիայի տնտեսական գոտում՝ Սև ծովի այն հատվածի մոտակայքում, որտեղ ընթանում են բնական գազի արդյունահանման ապագա հարթակի կառուցման աշխատանքներ։,- ասել է Միրուցեն։
Աղբյուր՝ 24News.am
