Ռուբինյանն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկել է նոր Սահմանադրության հարցում ընդառաջ գնալ գործող իշխանությանը

Ռուբինյանն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկել է նոր Սահմանադրության հարցում ընդառաջ գնալ գործող իշխանությանը

Հայաստան12:57 | նոյեմբերի 17, 2026Ռուբինյանն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկել է նոր Սահմանադրության հարցում ընդառաջ գնալ գործող իշխանությանը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռուբինյանն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկել է նոր Սահմանադրության հարցում ընդառաջ գնալ գործող իշխանությանը<!—>

]—>

ՀՀ խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին կայացած Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց նոր Սահմանադրության հարցում ընդառաջել գործող իշխանությանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ կլինի ընդառաջել ընդդիմությանն ու քննարկել վերջինիս առաջարկած թեմաները, սակայն մեկ պայմանով։ Ընդդիմությունը, մասնավորապես, պետք է համաձայնի նոր Սահմանադրության հարցն ԱԺ օրակարգում ընդգրկելուն և պաշտպանի այն։

«Դուք համաձա՞յն եք խորհրդարանական բոլոր գործընթացներում առաջնորդվել նման տրամաբանությամբ։ Տիկին Գալստյանը ելույթ է ունենում իր խմբակցության անունից։ Եթե նա, ասենք, գա այստեղ ու հայտարարի, որ այսուհետ իրենք չեն խոչընդոտելու Ազգային ժողովի նիստերի դահլիճում այս կամ այն հարցի քննարկմանը, ապա մենք ցանկացած պահի պատրաստ կլինենք կողմ քվեարկել, որպեսզի օրակարգում ընդգրկվեն և քննարկվեն անգամ հայտարարությունների այն նախագծերը, որոնց մենք նախկինում դեմ ենք արտահայտվել։ Դուք էլ ձեր հերթին կողմ քվեարկեք նոր Սահմանադրության նախագծին, որպեսզի ժողովրդին հնարավորություն տաք այն քննարկել»,- ասաց Ռուբինյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ իշխանության և ընդդիմության գնահատականներին։ Ռուբինյանի պնդմամբ՝ այն հարցում, թե ով է սկսել պատերազմը, ընդդիմության հռետորաբանությունը համընկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը։ «Մենք ասում ենք, որ ռազմական գործողություններն ու պատերազմն սկսել է հակառակ կողմը։ Մինչդեռ ադրբեջանական կողմը, ինչպես նաև ՀՅԴ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները պնդում են, թե պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանական կողմն ու ընդդիմությունն ասում են. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իբրև թե, հենց այդպես էլ նա հրահրեց պատերազմը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՍահմանադրությունՔաղաքականություն

Կազմակերպություն

Ազգային ժողով

Անձ

Ռուբեն Ռուբինյան

Աղբյուրը՝ NEWS.am