ՌԴ ներկայացուցիչ․ դաշնակիցների վրա հարձակման դեպքում հնարավոր է միջուկային զենքի կիրառում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության ռազմավարությունը և Ռուսաստանի ռազմական դոկտրինը նախատեսում են միջուկային զենքի կիրառման հնարավորություն՝ դաշնակիցների վրա հարձակման դեպքում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նրա խոսքով՝ ռազմավարության մեջ որպես ժամանակակից մարտահրավերներից մեկը նշվում է միջուկային ներուժ ունեցող երկրների թվի հնարավոր աճը։
Վասիլևը հավելել է, որ սպառնալիքների թվում են նաև զանգվածային ոչնչացման զենքի և դրա կիրառման միջոցների տարածումը։
Աղբյուր՝ 24News.am
