ՌԴ-ն կպնում է փողին, Փաշինյանն այլևս չի կարողանալու պարգևավճարներով մարդկանց իր կողքը պահել

Տնտեսական ճգնաժամը թափ է հավաքում, աշնանը ռուսական կողմը ուժեղացնելու է ճնշումները, տնտեսվարողները միլիարդավոր վնասներ են կրելու, իսկ ԵՄ-ն մի կոպեկ ավել գումար չի տալիս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։Քաղտեխնոլոգի խոսքով, Փաշինյանի` ՌԴ այցից հետո սահմանափակումները ոչ միայն չփոխվեցին, այլ ավելի խստացվեցին, ինչը նշանակում է, որ առաջիկայում լուրջ տնտեսական խնդիրներ են առաջանալու։
«Ռուսաստանը կպնում է փողին, ՀՀ բյուջեն փոքրացնում են, ինչը վտանգավոր է նաև Փաշինյանի իշխանության համար, նա այլևս պարգևավճարներով, բարձր աշխատավարձերով իրավապահ համակարգին չի կարող պահել իր կողքը, նրան չեն ենթարկվելու, և իշխանությունը կարող է փլուզվել»,- մեկնաբանեց Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՍՊ
Աղբյուր՝ 24News.am
