ՌԴ-ն արգելել է ֆիզիկական անձանց ԵԱՏՄ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ գումար արտահանել

Հայաստան10:09 | նոյեմբերի 3, 2026ՌԴ-ն արգելել է ֆիզիկական անձանց ԵԱՏՄ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ գումար արտահանել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի 29․09․2026 թ․ N 709 հրամանագրի համաձայն՝ սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՊԵԿ–ից։
Մասնավորապես, արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը.
-
ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,
-
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ՝ հրամանագրով սահմանված դեպքերի։
«Կոմիտեն հորդորում է, Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղադրություն
Թեմա
Մաքսային ձևակերպումՏնտեսություն
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
