ՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասին

Դիվանագիտություն21:06 | նոյեմբերի 7, 2026ՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայացված կլինի «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում, որը կանցկացվի դեկտեմբերին Մայամիում։ Ռուսական պատվիրակության կազմը կորոշվի միջոցառման նախօրեին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ սա ընդունված գործելակերպ է. պատվիրակությունների կազմի վերաբերյալ որոշումները սովորաբար ընդունվում են գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ։
Պանկինը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես հրավիրել է Ռուսաստանին և բազմիցս հրապարակավ ցանկություն է հայտնել հանդիպմանը տեսնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ռուսական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ գագաթնաժողովին։ Ամեն դեպքում մենք ներկայացված կլինենք բարձր մակարդակով», — ընդգծել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Իրադարձություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
