ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է պահանջել՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է պահանջել՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի առնչությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․
«Ուկրաինային զենքի նոր մատակարարումները լուրջ վնաս կհասցնեն Ռուսաստանի հարաբերություններին ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ։
Ուկրաինայի զինված ուժերին նոր սպառազինությամբ զինելը չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։
Անհասկանալի է, թե ինչով են առաջնորդվել Վաշինգտոնն ու Անկարան՝ որոշելով բացել «Պանդորայի արկղը»՝ Կիևի ռեժիմի հոգեվարքը երկարաձգելու համար։
ԱՄՆ-ի և Թուրքիայի՝ մի կողմից խաղաղասիրական հռետորաբանություն օգտագործելու, իսկ մյուս կողմից Ուկրաինային զենք մատակարարելու փորձերը անխուսափելիորեն քայքայում են փոխադարձ վստահությունը»։
Աղբյուր՝ 24News.am
