RMT. Լոնդոնի մետրոյի աշխատակիցները երկար հերթափոխների պատճառով մի շարք գործադուլներ կանցկացնեն

RMT. Լոնդոնի մետրոյի աշխատակիցները երկար հերթափոխների պատճառով մի շարք գործադուլներ կանցկացնեն

Աշխատանք16:54 | նոյեմբերի 6, 2026RMT. Լոնդոնի մետրոյի աշխատակիցները երկար հերթափոխների պատճառով մի շարք գործադուլներ կանցկացնեն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

RMT. Լոնդոնի մետրոյի աշխատակիցները երկար հերթափոխների պատճառով մի շարք գործադուլներ կանցկացնեն<!—>

]—>

Լոնդոնի մետրոյի աշխատակիցներն այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին երկար հերթափոխների պատճառով մի շարք գործադուլներ կանցկացնեն, հայտարարել է Երկաթուղային, ծովային և տրանսպորտի աշխատողների ազգային արհմիությունը (RMT)։

Աշխատակիցները դժգոհ են հերթափոխների երկարացման հաշվին քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանելուց։

«Աշխատակիցներից պահանջում են ավելի շատ ժամանակ անցկացնել գնացքներ վարելով, համաձայնել ավելի երկար ու անկանխատեսելի հերթափոխների և հրաժարվել տարիներ շարունակ համաձայնեցված ու պաշտպանված պայմանավորվածություններից», — հայտարարել է RMT-ի ղեկավար Էդի Դեմփսին։

Գործադուլները տեղի կունենան նոյեմբերի 26-ին, դեկտեմբերի 17-ին և 19-ին, հունվարի 4-ին և 6-ին, ինչպես նաև փետրվարի 17-ին, 23-ին և 25-ին՝ այդպիսով ընդգրկելով նաև տոնական շրջանը։

Լոնդոնի մետրոյի աշխատակիցներն ապրիլին և հունիսին մի քանի գործադուլներ են անցկացրել հերթափոխային ծանր գրաֆիկի պատճառով՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։

Անցյալ տարվա սեպտեմբերին քառօրյա գործադուլի արդյունքում RMT-ին հաջողվել է աշխատավարձի վերաբերյալ եռամյա համաձայնության հասնել։ 2021 թվականին RMT-ն վեց ամիս շարունակ գործադուլներ է անցկացրել, ինչը հանգեցրել է մայրաքաղաքի մետրոյի աշխատանքի զգալի խափանումների։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԱշխատանքՀասարակական տրանսպորտ

Տեղադրություն

Լոնդոն

Իրադարձություն

Գործադուլ

Աղբյուրը՝ NEWS.am